Լուրեր
Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը. Տիգրան Աբրահամյան
08.11.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստն է: Շատերի համար արդեն սովորական դարձած պրոցես է, բայց ոչ իշխանության համար:
Այս ու բազմաթիվ այլ քաղաքական գործերի հիմնական նպատակը քաղաքական, հասարակական դեմքերին կա´մ քաղաքական գործընթացներից բռնի հեռացնելն է, կա´մ այդ իրավունքի էական սահմանափակումը:
Թեև Արմենը 15-ամսյա գաղութային կալանքից անցում է կատարել տնային կալանքի ռեժիմին, սակայն վերջինս քաղաքական իրավունքներն ու քաղաքական մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ:
Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը` կոնկրետ անձանց ժամանակն ու ռեսուրսներն առավելագույնս վատնելու ու նրանց բացառապես իրավական տարբեր պրոցեսներում պահելու համար, ինչի հետևանքով, բնականաբար, ակտիվ գործող բազմաթիվ անձինք իրենց քաղաքական-հասարակական գործունեությունն իրացնելու խիստ խնդիրներ են ունենում»: