Լուրեր
Մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը
07.11.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք Հայաստանի դեմ տարած ադրբեջանական հաղթանակն է վկայակոչում:
Ավելին, այդ երկրի` Թուրքիայի, ղեկավարը բաց հայտարարում է, թե որքան էլ Հայաստանյան իշխանությունը իրենց «քսմսվի», Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարային մեծ դեր վերապահի, Ցեղասպանությունն ուրանա մեկ է` իրենք Հայաստանի հետ կկարգավորեն հարաբերությունները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվի:
Պարզ ասած, մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը»: