Լուրեր
Այս կատաստրոֆիկ իրականության պայմաններում Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ ճիշտը ոչ թե ուժեղ Հայաստանի կառուցումն է, այլ պարզապես հանձնվելը․ Տիգրան Աբրահամյան
04.11.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսրայելի գործողությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ու նաև Իրանի նկատմամբ ցույց են տալիս միջազգային իրավունքի խոցելիության ողջ էությունը:
Իսրայելական 1-ամյա գործողությունների հետևանքով շուրջ 50 հզ. մարդ է զոհվել, որոնց ճնշող մեծամասնությունը` խաղաղ բնակիչներ: Դեռ չեմ խոսում վիրավորների, հումանիտար աղետի, էթնիկ զտումների մասին:
Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ պնդում է, որ աշխարհում գերիշխող է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ուժը` փորձելով «հիմնավորել» ՀՀ-ի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիան ու դրա հնարավոր շարունակությունը:
Ու այս կատաստրոֆիկ իրականության պայմաններում Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ ճիշտը ոչ թե ուժեղ Հայաստանի կառուցումն է, այլ պարզապես հանձնվելը:
Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների» :