Լուրեր
Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է․ Հենրիխ Դանիելյան
03.11.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Հանրապետական կուսակցություն գալիս են տալու նվիրումը,գիտելիքներն ու եթե պետք է՝ առողջությունը». Աշոտ Նավասարդյան
Նոյեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Այսօր լրանում է նրա մահվան 27-րդ տարելիցը։
1968 թվականից նա անդամակցել է Ազգային միացյալ ընդհատակյա կուսակցությանը: Պայքարել է հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան դատապարտել են շուրջ 12 տարվա ազատազրկման: 1987-ին վերադարձել է կալանավայրից: Հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը և Արցախի ազատագրական մարտերին: Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) և ԱԺ (1995-1997) պատգամավոր:
Աստված հոգիդ լուսավորի, իրական հերոս և անկախության մարտիկ».։
