Լուրեր

Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը

03.11.2024

 Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։

Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է զլմների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։
Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։
Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է , երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով։

← Վերադառնալ ցուցակին