Լուրեր
Դե, իհարկե, քպի ինչի՞ն է պետք «Շողակաթը»․ Մարգարիտ Եսայան
01.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դե, իհարկե, քպի ինչի՞ն է պետք «Շողակաթը», հոգեւոր-մշակութային միակ հեռուստաալիքը։
Իրենցը ֆռինյուզերն են եւ ֆեյքալիքները, որ օր ու գիշեր փառաբանեն քպին, ստեր տարածեն, մանիպուլացնեն, եթեր կանչեն իրենց նման քպիկներին եւ իրենք-իրենցով ծափ տան ու պարեն։ Կամ, այնպիսի ալիք է պետք, որը, ի դեպ, կա եւ գործում է անխափան, որտեղ երեխաներին «վարժեցնում են», որ հայոց լեզվում բառերը չունեն սեռեր, ուստի, մարդիկ էլ չունեն։
քպկաննների այս խմբակը ոչ հոգեւորի հետ կապ ունի, ոչ մշակույթի, իրենցը էն հայտնի «ենթամշակույթն է»։
Նախորդ օրը ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում, դրանք «կպած» ուզում էին կրճատել «Շողակաթի» ֆինանսավորումը։ Կեղծ պնդում անելով, թե իբր «Շողակաթը» քաղաքական երանգ ունի եւ կողմնորոշում։
Հավանաբար, ամեն անգամ հոգեւորականի խոսք լսելիս, դրանք հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցու զանգերի ձայնը լսելիս, փրփրում են։ Դե, իսկ խաչ տեսնելը սրանք համար հավասար է մահվան։
Երեկվա տվյալ եղկելի քննարկումը ես դիտարկում եմ եւս մեկ հարձակում Հայ առաքելական եկեղեցու դեմ»։