Լուրեր
Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է. Տիգրան Աբրահամյան
30.10.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
Ե´վ իշխանությունը, և´ ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ գլխավոր խնդիրը մարտավարական հարցերի մեջ է:
Իշխող ուժը գիտակցում է ՌԴ դերակատարությունը և´ որպես հարևանի, և որպես աշխարհաքաղաքական գործոնի և որքան էլ հարաբերությունները սառն են կամ նվազագույն մակարդակում, իր առաջ խնդիր է դրել թույլ չտալու, որպեսզի դրանք թշնամականի վերածվեն:
Ընդդիմադիր ուժերը ՌԴ-ի հետ վերաբերմունքի առումով ընդգծված կոշտ դիրքավորման կողմնակից են, սակայն որոշ հարցերի շուրջ նրանց տեսակետները տարբերվում են:
Կարծում եմ, որ իշխող ուժի ընտրական հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նրա առաջ քաշած խաղաղության բանաձևն առավել ընկալելի էր վրաց հասարակության լայն շերտերի համար:
Պարզ ասած, նրանք ասում են, որ եթե երկրում հաղթեր ընդդիմությունը, ապա Վրաստանից նոր հակառուսական ճակատ կբացվեր` իր հետ բերելով նոր պատերազմ նոր կորուստներ:
Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան» :