Լուրեր

Պահպանողականները վերադառնում են․ Հենրիխ Դանիելյան

27.10.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
  «Վրաստանը ևս ապացուցեց իմ այն պնդումը, որ աշխարհի տարբեր երկրներում իշխանության են գալիս կամ պահպանում են այն քաղաքական կուսակցությունները, որոնք ունեն հստակ պատկերացում ազգային արժեքների, հավատքի և ընտանեկան արժեքների պահպանման մասին: Աշխարհը վերադասավորվում է, և պահպանողականներն ու ազգայնականներն են ստանձնում իրենց երկրների ղեկը:
 
Պահպանողականները վերադառնում են՝ պահպանելու իրենց երկրների ինքնությունը, վերադառնում են՝ պաշտպանելու ազգային արժեքների հիմքերը կամ վերակառուցելու այդ ինքնության քանդված սյուները՝ վերադարձնելով իրական ազգային ապագայի տեսլականը այդ երկրների ժողովուրդներին»:

← Վերադառնալ ցուցակին