Լուրեր

Ուրացողների ժամանակը․ Մարգարիտ Եսայան

22.10.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ուրացողների ժամանակը
Այլեւս ապացուցված պնդում է, որ երկրում իշխանությունը գրավված է , եւ  զավթիչների խմբակը իրականացնում է իր տերերի հրահանգները։  Մյուս կողմից,  անվերջ ապացուցվում է, որ  ապրում ենք ուրացումների ժամանակներում, երբ 2018-ից ի վեր նիկոլիզմի  շնորհիվ մայրն ուրանում է որդուն, եղբայրը՝ քրոջը, զավակը՝ ծնողին, ֆեյքը՝ իր իրական  դեմքը, հայը՝ Հայաստանը, եւ՝ այսպես շարունակ, տխուր ու  դաժան մի  շղթա։ Այո, այս  սոգոմ-գոմորը սկսվեց 2018-ից, երբ միամիտ հայ մարդուն  ներարկեցին ստերի ամենամեծ սուտը՝  որ իբր ինքը վարչապետ է, որ  եթե նիկոլը վարչապետ չդառնա, Հայաստանը վարչապետ չի ունենա, որ նիկոլը եկել է  մարդկանց հարստացնելու, Արցախը շենացնելու,  երկնքից մանանա թափելու  , կարմիր գծերը սպիտակեցնելու,  տեսախցիկները  քանդելու,  պ-նիկներին կուսացնելու  եւ մեղրուկարագ բաժանելու։  Իհարկե, այս մեծ ստերը հերթով բացահայտվեցին ու մարդիկ մնացին մոլոր, որդիներ կորցրին, տներ, հայրենիք՝ Արցախը, սահմաններում, Տավուշում , Վարդենիսում, հիմա, հերթը Սյունիք եւ Արարատ․․Ցուցակը կարելի է անվերջ շարունակել, որովհետեւ երկիրը հանձնելու սրանց զազրելի ճանապարհին արգելանքներ չկան, ցավոք, դեռ չկան։
 
 Բայց, այս  խժդժությունների մեջ ամենասարսափելին հենց ուրացումն է, ամենաեղկելին , երբ երկրի քաղաքական ամբիոնից  ԱԺ նախագահը   ուրանում  է  Արցախը, Հայաստանը, այն  երկիրը, որի բարձրաստիճան պաշտոնյա է ոչ բարով։   Անգամ հարկ չեմ համարում դրանց հարցնել՝ իսկ նուռ սի՞րում եք, իսկ Ակնայում ե՞ղել եք, իսկ Մարտակերտի Մշակույթի տունը տե՞սած կաք, իսկ Հադրութի  մաքուր օդը շնչելու պատիվն ունեցե՞լ եք, իսկ Ստեփանակերտի Պիտաչոկում սուրճ խմե՞լ եք, իսկ Բակո Սահակյանի ձեռքը սեղմած կա՞ք, իսկ  Լեւոն Մնացականյանի հետ դիրքեր բարձրա՞ցել եք։  Իսկ <Արցախը Հայաստան է եւ վերջ>,- նախադասությունը երբ հնչեցնում էիք՝ինչ աստիճանի անմեղսունակ էիք։ Իսկ երբ  մեր հետ՝ նախկինների, գնում էիք Արցախ, գնում էիք Արցա՞խ, թե ադրբեջան, իսկ երբ  քառօրյայից երկու ամիս հետո իբր դիրքեր էիք փորում, որտե՞ղ էիք փորում՝ Արցա՞խում, թե ձեր սիրելի ադրբեջանում։Չշարունակեմ․․․
Չեմ էլ ուզում հարցնել, իսկ դուք հիշողության հետ խնդիրներ չո՞ւնեք․․Իսկ դուք  ձեր ԴՆԹ-ի  անալիզը ո՞ւնեք, իսկ ամո՞թ․․․․
հ․գ․ Ու, վերջում՝ իսկ դուք պատրա՞ստ եք ձեր երեխաներին եւ կնոջը,ապա՝ ինքներդ ձեզ,    սպանել հանուն նիկոլի, ինչպես արեց Գեբելսը հանուն Հիտլերի։Ինքս կասկածում եմ՝ դուք անմիջապես ձեր նիկոլին  էլ կուրանաք, անգամ ձեր մորաքրոջը․․․» ։

← Վերադառնալ ցուցակին