Լուրեր

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք. Շարմազանով

19.10.2024

 Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ 

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ 
Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։ 
 
Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։ Դու վասալ ես։
Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։
 
Էդուարդ Շարմազանով

168.am

← Վերադառնալ ցուցակին