Լուրեր
Այսօր Հայ Մամուլի օրն է․ Մարգարիտ Եսայան
16.10.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Հայ Մամուլի օրն է
Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, մաղթում եմ անխափան աշխատանք, մասնագիտական հպարտություն եւ բավարվածություն այն գործից, որն անում եք տարիներ շարունակ;
Ինքս թերթի/գազետչիկ, ինչպես ասում էին մեր հին օրերում/, մարդ եմ, երբ համացանցը, կայքերը սկսեցին գլուխ բարձրացնել, ես այլեւս թերթում չէի եւ ոչ էլ կայքում։ Ուստի, թող ներեն ինձ կայքերում աշխատող իմ գործընկերները, բայց՝ թերթում աշխատելը մի այլ կարգի պատիվ եւ հաճույք է եղել եւ՝ է, շատերիս համար։
Ամեն առավոտ վազել կրպակ, թերթ գնել, բացել <քո> էջը, ըմբոշխնել նյութդ, անուն-ազգանունդ եւ խորը շունչ քաշել, որ խմբագիրը նյութդ չի <բզբզել>/թող ներեն խմբագիր ընկերներս/, սա էլ, մի հատուկ երանություն է։
Ուստի, ձեր տոնը շնորհավոր, իմ արժանիներ։
Դուք լավագույն մասնագիտությունն ունեք։
Եւ ձեր մեծ ընտանիքից միշտ կարգին մարդիկ են դուրս եկել մեր երկրի, պետության, հասարակության կյանք, բոլորը այլ ոլորտներում եւս փայլել են, քանզի լրագրողը միայն լուր գրողը չէ, լրագրողը եւ տնտեսագետ է , եւ ՝իրավական, եւ՝ սոցիալական աշխատող, ամեն ինչ․․։
Միայն մեկ անդիպլոմ թյուրիմացություն եղավ այս տարիներին, իր նմանների մի չարակամ խմբակի հետ, որ խայտառակեց մեր լրագրողական համայնքը։
Եւ դուք գիտեք՝ ով է նա։
Ուրեմն, եկեք միասնաբար, դուք՝ ձեր աշխատանքում, ես՝ իմ, բոլորը՝ իրենց տեղերում այնպես աշխատենք, որ սրբենք այդ ամոթը եւ երկրին ազատագրենք այդ <վայ-լրագրողից> ու նրա խմբակից։
Հ․Գ․Գիտեմ, այս գրառումս ոչ բոլորդ կլայքեք, հասկանալի պատճառով, բայց, համոզված եմ, բոլորդ կկարդաք եւ համամիտ կլինեք; Ի գործ։
Շնորհավոր Հայ մամուլի օր, իմ արժանավորներ ջան․․․» ։