Լուրեր
Հաղորդման վերնագիրն էր դարձել Գրիգորյանի կողմից տված հարցազրույցի ընթացքում արտահայտված մի մեջբերում․ Հենրիխ Դանիելյան
13.10.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ հաղորդակցությունները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կապերը, կբացվեն միայն այն դեպքում, եթե այդ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը կատարի հայկական կողմը: Ցանկացած այլ պայմաններում ապաշրջափակում չի լինի, ընդգծել է նա։ Հաղորդման վերնագիրն էր դարձել Գրիգորյանի կողմից տված հարցազրույցի ընթացքում արտահայտված մի մեջբերում, որը արտացոլում է նրանց քաղաքականության բացասական հետևանքները:
«Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում այդ նպատակով»։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան:
Հ.Գ. Հերիք է խաբեք մարդկանց։ Շատ կուզենայի, որ հաղորդակցությունների վերահսկողությունը կատարեր հայկական կողմը, որ Արցախը օկուպացված չլիներ, և առհասարակ դուք չլինեիք ՀՀ իշխանությունը: Բայց դուք ստորագրեցիք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության (կապիտուլյացիայի) տեքստը, որում կա 9 կետ, և 9-րդ կետն ասում է հետևյալը.
9. Տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է անվտանգություն տրանսպորտային հաղորդակցությունների միջև Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության սահմանապահ մարմինները։
Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, որոնք կկապեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»։