Լուրեր

Գուցե Աստված ների, որ անգամ «սրբերն» այսքան անաստված են․․․Մարգարիտ Եսայան

11.10.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 
«Ոմն մեկի հարցազրույցն եմ լսում, ով նույնպես վերջերս իրավունք էր վերապահել կոչերով հանդես գալ, խորհուրդներ տալ նախկին երկու նախագահներին/ի դեպ, մեր երկիրը նորմալ եւ նվիրյալ երեք նախագահ է ունեցել, թե ինչ կողմնապահություն է, դա այլ հարց է/, ընդդիմությանը եւ բոլորին։
 
 
Ու, այս անձը ի պատասխան բազում արձագանքների առ այն, որ իր ասածը ոչ մի աղերս չունի իրականության հետ, որ ինքը շատ տարօրինակ եւ նիկոլաշահ «խորհուրդ» է հնչեցնում, ինչը հեչ լավ տեղ չի տանելու, հիմա էլ, իբր «խելոք» , «շինիչ» բան է ասում, այդ արձագանքները, ընդ որում՝ փաստարկված եւ դիպուկ, համարելով իր վրա «հարձակումներ» եւ չքմեղանում է, թե, եթե այդպես չէ, «թող հերքեին եւ ոչ հարձակվեին»։ Չնկատելու տալով, որ իր սրտի «հերքումները» արդեն վեցը տարի կան, 2018-ից ի վեր կան, այն օրերից, երբ մենք դեմ էինք նիկոլին, դեմ էինք երկիրը այս բաշիբոզուկներին հանձնելուն, իսկ այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված։
 
Ի՞նչ ասեմ, գուցե Աստված ների, որ անգամ «սրբերն» այսքան անաստված են․․․»։

← Վերադառնալ ցուցակին