Լուրեր

Ահա թե ինչ արժեքներ և սովորույթներ են փորձում մեզ վրա փաթաթել, ահա թե ինչ են ցանկանում ներկայացնել մեզ որպես նորմա, որպես ժողովրդավարություն. Հենրիխ Դանիելյան

06.10.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Ահա թե ինչ է կատարվում Երևանում։ Ահա թե ինչ արժեքներ և սովորույթներ են փորձում մեզ վրա փաթաթել, ահա թե ինչ են ցանկանում ներկայացնել մեզ որպես նորմա, որպես ժողովրդավարություն։ Ահա թե ինչու են նրանց որոշ «խոսափողներ» ասում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրապետականները պետք է հեռանան քաղաքական արենայից։
 
Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Որովհետև նրանք կոտրեցին բոլոր պատերը, որոնք պահում էին Հայաստանի գմբեթը, բացի այս մեկից։ Ձեզ չի հաջողվի, Սերժ Սարգսյանը և հանրապետականները երբեք չեն հանձնվի, մենք պաշտպանելու ենք հայերի իրավունքները, մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդական արժեքները։
 
Եվ ինչպես բազմիցս ասել և գործով ցույց է տվել նախագահ Սարգսյանը, ես կրկնում եմ. «Մենք երբեք չենք լքի այն խրամատը, որը պաշտպանում են հայկական պետականությունը» »։
 

← Վերադառնալ ցուցակին