Լուրեր
Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին. Տիգրան Աբրահամյան
28.09.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը:
Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:
Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»: