Լուրեր
Նիկոլ Փաշինյանի Արևմուտքի և Թուրքիայի հանդեպ ռևերանսները կբերեն Հայաստանը ջարդված նավերի նավահանգիստ․ Հենրիխ Դանիելյան
26.09.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի Արևմուտքի և Թուրքիայի հանդեպ ռևերանսները կբերեն Հայաստանը ջարդված նավերի նավահանգիստ
Աշխարհում տեղի է ունենում նոր համաշխարհային կարգի ձևավորում, և դարերի ու հազարամյակների ընթացքում հայկական ժողովուրդը եղել է ճկուն և ճիշտ ուղղորդվել է ցանկացած համաշխարհային վերափոխումների ժամանակ։ Այս ճկունության, իր պատմության և արմատների իմացության շնորհիվ Հայաստանը հասել է մինչև մեր օրերը։ Ինքնավստահությունը բերեց մեր ժողովրդին հաղթանակների, որոնք երկար ժամանակ չկային․ հաղթանակը Բաշ-Ապարանի (Սարդարապատի) ճակատամարտում, 90-ականների առաջին Արցախյան ազատամարտը և քառօրյա պատերազմը, որի ընթացքում մենք հաղթեցինք թշնամուն և պահպանեցինք ազատագրված տարածքները։
Այս ամենը տեղի ունեցավ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումը։ Այս նվաճումները վկայում են հայկական քաղաքական և ժողովրդական իմունիտետի մասին, որը, ինչպես երևում է, Փաշինյանի օրոք իջել է մինչև զրո։ Նիկոլի ժպիտները և նրա ռևերանսները թուրքական առաջնորդի նկատմամբ խոսում են նրանց բանակցություննեուի իրական օրակարգի մասին, որը, ցավոք, խաղաղության օրակարգ չէ։ Սա ավելի շուտ վասալի, ենթակայի օրակարգ է, և կարելի է բազմաթիվ հոմանիշներ գտնել այս վիճակին։
Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականին Էրդողանը խնդրում էր կանգնեցնել ռազմական գործողությունները ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ հայկական բանակը հետ մղեցին ադրբեջանական ուժերը։ Այս բանակը, որն հանդիսանում էր բարձր ժողովրդական ոգու և իմունիտետի արտացոլումը, կարողացան պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և չթույլատրել Էրդողանին միջամտել։ Դա այն բանակն էր, որը կառուցել էր Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հենց նա էր ստիպում Էրդողանին կանգ առնել։ 2016 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ նրան ստիպում են ընդունել Արցախի անկախությունը և նրան դա անել ստիպում էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Նման ժամանակներ եղել են և կարող են վերադառնալ, եթե փոխենք նավի ուղղին և երկրի քաղաքական գիծը,փոխենք ներկա կապիտանին, ով մեզ տանում է կորցրած հողերի, կորցրած ժողովրդական իմունիտետի և փաստացի ինքնիշխանության կորստի նավահանգիս»: