Լուրեր
Պատերազմ բերողի խոստացած «ապագան»․ Մարգարիտ Եսայան
20.09.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմ բերողի խոստացած «ապագան» , սա է՝2023-ի սեպտեմբերի 19-ից՝ Ստեփանակերտում, ու հերթագրել են ամբողջ Հայաստանը, հայոց ոչ մի քաղաք ապահովագրված չէ․․«մեծ հայրենասերը» սա է խոստանում նաեւ Երեւանին, Գյումրուն, Վանաձորին, Գավառին եւ բոլոր քաղաքներին ու գյուղերին, ընդ որում, ասում է բաց տեքստով, առանց սեթեւեթելու։ Պատրա՞ստ ենք այս պատերազմին եւս․ եթե ոչ, կա ճիշտ ճանապարհ՝ դրա ձեռքից վերցնել երկրի կառվարման վահանակը եւ բոլոր հարցերը կլուծվեն։ Կա՞նենք, կապրի հայն ու Հայաստանը, չենք անի՝ վերջակետ դնելու ժամանակ էլ չենք ունենալու։ Անցած ուրացումի վեց տարիների մեջ վերջապես մեկ անգամ կռվել ու հաղթել՝առանց խոսքերի,առանց մեկմեկու ուտելու, առանց վախի, առանց երկմտելու՝խելքով եւ ոգով, բազկով եւ հավատով» ։