Լուրեր
Ես ինքս ինձ եմ կարոտում՝ Արցախում․ Մարգարիտ Եսայան
19.09.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կարոտում եմ Արցախը
ես հպարտ էի, որ Արցախի ազատագրման մասնակիցն էի
ես ամաչում եմ, որ Արցախի հանձնումը տեսա ու չմեռա
ես երազում գնում եմ Արցախ
ես իմ կյանքի 30 տարիներն են կարոտում՝ նաեւ Արցախով շնչող
ես Եղնիկների ջեմով կոնֆետն ու թեյն եմ կարոտում
ես նախագահ Սահակյանին եւ մյուսներին եմ կարոտում
ես Արցախում ապրող արցախցուն եմ կարոտում
Ես ինքս ինձ եմ կարոտում՝ Արցախում։»