Լուրեր
Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես․ Մարգարիտ Եսայան
18.09.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որեւէ երկրի անվտանգության երաշխիքը տվյալ երկրի բանակն է՝ լավ սպառազինված եւ մարտունակ․․․եւ ոչ՝ չեղած, մտացածին, մանիպուլյատիվ <խաղաղությունը>․․․․․Ելակախեղդ արեցիր մի ամբողջ երբեմնի մարտունակ բանակ եւ անվտանգ երկիր, հերիք է ճամարտակես, հե-րիք է․․․
Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես եւ պատերազմի մեջ պահես երբեմնի անվտանգ երկիրը։
Դու,իրականում, խաղաղությունն ու անվտանգությունը հեռացնում ես երկրի սահմաններից բանակը քանդելով, երկիրը հանձնելով եւ լկտիաբար․․․․դու հայրենասեր չես, դու փողասեր չարչի ես, որ երկրի հաշվին փորձում ես պահել էդ խղճուկ գոյությունդ․․Հայրենա՞սեր, չէ-մի չէ՝ ակադեմիկ․․․․»։