Լուրեր

Սա Ադրբեջանի բոլոր պահանջների իրականացման գործընթաց է. Էդուարդ Շարմազանով

15.09.2024

 Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգում պահպանված չեն դեմարկացիայի, դելիմիտացիայի համար գոյություն ունեցող միջագային սկզբունքները. Sputnik Արմենիայի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա մեծ ցանկության դեպքում անհնար է անվանել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց։ Սա Ադրբեջանի բոլոր պահանջների իրականացման գործընթաց է»,– ասել է նա։
Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 13-ին հանդեղս էր եկել կանոնակարգի վերբերյալ հայտարարությամբ։ ՀՀԿ Գործադիր մարմնի պնդմամբ` փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով, և եթե Հայաստանի իշխանությունը շարունակի գործընթացը, այն հանգեցնելու է Հայաստանի անվտանգային համակարգերի իսպառ փլուզման։
arm.sputniknews.ru

← Վերադառնալ ցուցակին