Լուրեր
Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը
14.09.2024
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին տասնօրյակի իշխանական լրատվականներում և տեղեկատվական կոնտենտում դարձյալ առանցքային թիրախն է դարձել Արցախն ու արցախահայությունը։ Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը։
Ի դեպ՝ այս թեմայի «ստարտը» խորհրդարանում տվեց Ալեն Սիմոնյանը, որից հետո կենացը ծաղկեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ կատարվածի մեղավորներ նշանակելով տարբեր բևեռների։
Ես հասկանում եմ, որ այս հարցը մնացել է սրանց կոկորդին և հնարավոր ամեն առիթի դեպքում փորձում են այն իրենց վրայից գցել ու մաքրվել, բայց տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ինչքան էլ բարձր գոռաք, թե «Արցախը հանձնել են հայտնի ուժերը» կամ եսիմինչ, փաստը էն ա, որ էդ ամեն ինչի միակ, բացառիկ ու եզակի պատասխանատուն Նիկոլն է ու իր պլեադան։
Ի դեպ՝ այն թեզերն ու ասելիքը, որ Նիկոլն իր բերանով չի ցանկանում ասել՝ հատուկ «դվարնյաշկեք» ունի, ովքեր հորթի հրճվանքով են էդ ամեն ինչն անում ու լուտանքներ ու հայհոյանքներ տեղում արցախցիների ու Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հասցեին՝ դա անելով մեծագույն հաճույքով։
Իշխանական պատգամավորացուներից մեկն էլ այն աստիճանի չէր կարողանում իր ատելություն զսպեր, որ հրապարակավ հայտարարում էր, թե «ես չեմ էլ պատրաստվում նրանց հետ հանդիպել, քանի որ մեր հասցեին վատ են արտահայտվում ու հայհոյում են»։ Եթե չգիտեք, ասեմ, որ մարդկանց հայրենիքը, տունն ու տեղը ծախելուց հետո այլ կերպ արտահայտվել հնարավոր չէ, այնպես որ այլ վերաբերմունք մի էլ սպասեք։
Էս ընդհանուր ֆոնին մի առանձին սոուսով փորձում են նաև իրենց սիրելի թեման փաթեթավորել, թե էս ամեն ինչի առանցքային «մեղավորներից» մեկն էլ Սերժ Սարգսյանն է, ով, ըստ նիկոլական քարոզիչների, տեղի ուենցածի կազմակերպիչներից մեկն է եղել։ Միանշանակ չեմ մտնի այդ էժան դիսկուրսի մեջ, հակափաստարկներ ու փաստեր ներկայացնելու համար, ուղղակի անընդհատ նույն թեզը կրկնել, ոչ մի հոդաբաշխ միտք չներկայացնելն արդեն զավեշտալի է՝ ամենուր Սերժ Սարգսյանին փնտրել ու կռվել նրա ստվերի հետ։
Ասեմ, դուք, ամեն դեպքում, ավելի լավ է պատրաստվեք դատվելու, իսկ Արցախի հերոսները պատմության մեջ կմնան որպես ազգային հերոսներ ու իրենց անունը ոսկե տառերով կգրվի, ու հատկապես Սերժ Սարգսյանինը, ում գործունեության հիմքում եղել են և՛ ՀՀ-ն, և՛ Արցախը, և բանակը և՛, ընդհանրապես, բոլոր կարևոր ազգային արժեքները։ Սարգսյանի անունը կապված է ՀՀ ստեղծման ու պետականաշինության, բանակաշինության, Արցախյան գոյամարտի հետ՝ էն, ինչը դուք թուրք-ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված, 6 տարի քանդում եք ու դեռ շարունակում եք ոգևորված քանդել։
Բնական է ու շատ պարզ, որ դուք չեք սիրի Նժդեհին, Անդրանիկին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Մոնթեին ու մնացած բոլոր հերոսներին ու նրանց պատկերացրած Հայաստանը, քանի որ դուք քանդում եք հենց այդ Հայաստանը՝ առաջ բերելով Աթաթուրքի, Էնվեր-Ջեմալ Փաշաների, Հեյդար-Իլհամ Ալիևների վաղեմի երազանքը»։