Լուրեր
168 անգամ, 24news ռեժիմով , 7or շարունակ, aravot լուսոյ, ջերմորեն շնորհավորում եմ մեր վաղեմի բարեկամ ու գործընկերներից մեկի՝ «168 ժամ» թերթից 168.am կայքի վերածված խմբագրակազմին
10.09.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«168 անգամ, 24news ռեժիմով , 7or շարունակ, aravot լուսոյ, ջերմորեն շնորհավորում եմ մեր վաղեմի բարեկամ ու գործընկերներից մեկի՝ «168 ժամ» թերթից 168.am կայքի վերածված խմբագրակազմին՝ 20 տարի շարունակ ՀՀ քաղաքական համակարգին դիմանալու առթիվ:
20 տարին մեծ ժամանակ չէ լրատվամիջոցի համար: Հատկապես 2018թ-ից սկիզբ առած անկանոն վայրիվերումների, դավաճանության շքերթի, համազգային աղետների կործանարար հետևանքների պարագայում:
Բայցևայնպես, 168—ը հավատարիմ մնաց իր ձեռագրին, իր որդեգրած սկզբունքներին, պետականության և ազգային օրակարգերի համար մղվող պայքարին: Հավատարիմ մնաց մարդու հիմնարար ազատություններին ու իրավունքներին, անվտանգ ու կայուն տնտեսության շուրջ մասնագիտական կարծիքների փնտրտուքներին, ազատ ու անաչառ լրատվություն ունենալու համոզմունքին, դավաճանությունը մերժելու և համազգայինը կարևորելու գործելաոճին: Հավատարիմ մնաց իր ընթերցողին ու ինքն իրեն:
Շնորհավորում եմ հիմնադրման հոբելյանական տարվա առթիվ և ուզում եմ հավատալ, որ Ձեր 30-ամյակի նախօրեին, մի գեղեցիկ ռեպորտաժ կպատրաստեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այդ ռեպորտաժի վերնագիրն էլ կարող եք դնել «Դավաճան լրագրողը՝ չարի՛ք է և վե՛րջ» » :