Լուրեր
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն, իր պաշտպանական թիմի հետ, համբերատար կերպով շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը
10.09.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական գործունեությունն անցել է դատարաններով, ազատազրկման վայրերով, տարբեր տիպի ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով:
Արմենը նրանցից մեկն է, ում քաղաքական կենսագրությունը՝ իշխանությունների ինքնիրավչության ու քաղաքական պատվերի շնորհիվ, տեղ է գտել նաև քաղբանտարկյալի կարգավիճակը:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն, իր պաշտպանական թիմի հետ, համբերատար կերպով շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը»: