Լուրեր

Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ․ Շարմազանով

04.09.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Պարոնայք,դուք միջազգային հարաբերություններում խաղից դուրս եք՝offside,ի՞նչ գնդակ,ի՞նչ կիսադաշտ…
Փաշինյանի վերջին «մտքերը» առնվազն տարօրինակ են։
Մի կողմից նա նշում է,որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից,իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման վրա։
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները ոչ միայն փորձանք են,այլ մեծ աղետ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար։
Մեր խնդիրների մի մասը  թաղված
Է հենց այնտեղ։
 
Դեռեւս 2019-ին Փաշինյանը Մյունխենում հրապարակային սկսեց Ալիեւի հետ ուղիղ առանց համանախագահների բանակցությունների պրակտիկան՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։
Դրա արդյունքը եղավ 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծ մասի կորուստը՝ 2020-ի աշնանը։
Պատերազմը դադարեցվեց եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ։
Բայց Փաշինյանը շարունակում էր իր անհեռանկար ու ազգակործան քայլերը։
Նա ,համաձայնության գալով Ալիեւի հետ,2022-ին ռուսական բանակցային հարթակը փոխեց արեւմտյան հարթակով,որի արդյունքն եղավ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս/Պրահա,2022-ի հոկտեմբերի 6/:
Սրան հաջորդեց Արցախի բլոկադան ու 2023-ին Արցախի անկումն ու հայության բռնագաղթը։
Այս ամենը հետեւանքն էր Նիկոլի հակազգային ու հակապետական քայլերի։
Այնուհետեւ նա  որոշեց շարունակել խաղալ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կանոններով։
Հանձնվեցին Տավուշից տարածքներ ,ինչպես նաեւ հայտարարվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու ալիեւյան պահանջը 2027-ին իրագործելու մասին։
Հիմա էլ առանց միջնորդների գործընկերներով իրար առաջարկներ են փոխանցում։
Ինչքա՞ն Նիկոլը համաձայնում է Ադրբեջանի պահանջներին,այնքան նրանք կոշտացնում են պահանջները։
Թե բա՝ « գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է»։
Դուք միջազգային հարաբերություններում վաղուց խաղից դուրս վիճակում՝ offside եք ,ի՞նչ գնդակ։
 
Գնդակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր ու Սերժ Սարգսյանի կողմից էր տշած թուրքական կիսադաշտ,որի հետ համամիտ էին եւ Վաշինգտոնում,եւ՝ Մոսկվայում։
Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի խոսքերը.
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած դժվարություններին, որոնք գալիս են Թուրքիայի կողմից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը, բայց իր հետագա քայլերը կկասեցնի, մինչև Թուրքիան պատրաստ լինի շարունակել գործընթացը: Մենք ողջունեցինք նախագահի այդ հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, որ նախագահը պատրաստ է շարունակել աշխատել այդ հարցի շուրջ: Մենք Թուրքիային նույնպես քաջալերեցինք, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք երկու երկրներին հորդորում ենք շարունակել գործընթացը՝ միմյանց առջև դռներ բացելով: Հայաստանի՝ ապրիլին ընդունած որոշումը բավական տպավորիչ էր և ողջունելի: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ անեն» 04.07.2010թ։
Հասկացա՞ք…
 
Սերժ Սարգսյանի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր ասում՝ «գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ կատարեն»։
Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ» ։
 

← Վերադառնալ ցուցակին