Լուրեր
Բակո Սահակյանը մեր իրականության այն բացառիկ դեմքերից է, ով նույնիսկ իր ազատությունը զոհաբերեց և ծառայեցրեց հանուն իր հայրենակիցների․ Տիգրան Աբրահամյան
30.08.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բակո Սահակյանը մեր իրականության այն բացառիկ դեմքերից է, ով նույնիսկ իր ազատությունը զոհաբերեց և ծառայեցրեց հանուն իր հայրենակիցների:
Անսահման բարի, կամեցող, շիտակ, հոգատար, հայրենասեր, պարզապես լավ հայ մարդ:
Ծնունդդ շնորհավոր պարոն նախագահ!!!
Ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին և ռազմագերիներին» :