Լուրեր

Հիշում եմ 2023-ի օգոստոսի 30-ը…Շարմազանով

30.08.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հիշում եմ 2023-ի օգոստոսի 30-ը…
Արցախը բլոկադայի մեջ էր։
Զանգահարեցի Ձեզ շնորհավորելու տարեդարձի առթիվ ու ասեցի .
«Բակո Սահակիչ ջան,առողջ եղեք ու նպատակների իրականացում եմ ցանկանում»։
Ձեզ բնորոշ խաղաղությամբ պատասխանեցիք .«Էդուարդ  Հովսեփի,իմ նպատակը քո հեռախոսի համարի տակ գրած Է…Հայկը կհաղթի բելին»։
 
Դուք Ձեր լավատեսությունը երբեք չեք կորցրել։
Առողջությում եմ մաղթում ու անփորձանք ազատում թշնամու գերությունից։
Աստված պահապան Ձեզ եւ մեր բոլոր գերիներին»։

← Վերադառնալ ցուցակին