Լուրեր
Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր. Տիգրան Աբրահամյան
27.08.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, քննարկվելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ:
Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում` ՌԴ նախագահի այցի շրջանակներում:
Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերվող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:
Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը որ ստեղծված իրավիճակում անում են` հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է» :