Լուրեր
Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարևոր գործոն էր․ Հենրիխ Դանիելյան
26.08.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավաև Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարևոր գործոն էր:Նրա դիվանագիտությունը հաջողությամբ թելադրում էր խաղի կանոնները,ստիպելով նույնիսկ Բաքվի բռնապետին ընդունել ,որ «մեզ փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»:
Այսօր, երբ մեր հայրենիքը բախվում է նոր մարտահրավերների, հարկավոր է վերագնահատել և վերականգնել այն արժեքները, որոնք ժամանակին ապահովում էին մեր երկրի անվտանգությունը:
Հնարավոր է մեր պատմական հայրենիքի վերականգնումը, և մենք պետք է միասին գործենք այդ երազանքը կյանքի կոչելու համար:
Հենց հիմա ներկայացնում եմ տեսանյութ, որն առաջին հայացքից կարող է երազանքի պես թվալ, սակայն այս պատկերը իրականում մենք ունեցել ենք, և ցավոք սրտի, այն ժամանակ չգնահատվեց: Դա այն իրականությունն է, որը տարիներ անց մեզ կարող է անհնար թվալ, բայց մենք գիտենք, որ դա եղել է հնարավոր և կրկին կարող է իրականություն դառնալ»: