Լուրեր

Նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես. Տիգրան Աբրահամյան

24.08.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը:

Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:
 
Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր գաղափարական համոզմունքներով:
 
Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը»:
 

← Վերադառնալ ցուցակին