Լուրեր
ՀՀԿ-ն կանգնած է եղել մեր անկախ պետականության կերտման ակունքներում․ Կարեն Ավագյան
23.08.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀԿ ԳՄ և Խորհրդի անդամներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Գագիկ Մինասյանը։
ՀՀԿ-ն կանգնած է եղել մեր անկախ պետականության կերտման ակունքներում։ Հիմա էլ շարունակում է պայքարել այդ անկախության պահպանության համար»։
