Լուրեր
Երկրի թիվ մեկ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը կրկին հետաձգվեց․ Մարգարիտ Եսայան
22.08.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տղամարդու ժպիտը հենց այսպիսին պետք է լինի՝ լայն, ազատ, մաքուր եւ անկեղծ, այնքան անկեղծ, որ դահլիճում նստածներից յուրաքանչյուրին թվա, թե հենց իրեն է ուղղված այդ լայնախոհ ժպիտը։ Իրականում հենց այդպես էլ կար, Արմեն Աշոտյանը ժպտում էր բոլորիս եւ ինքն էր մեզ գոտեպնդում, երբ մենք պետք է իրենց գոտեպնդենք։ Արմեն Աշոտյանը այսօր դատարանի դահլիճում հերթական <դասը> տվեց։
Ու մենք դատարանի դահլիճում հավաքվածներս մտովի գրկեցինք մեր ընկերոջը, մտովի ասացինք՝ ներիր, քանի-որ սրանք դեռ իշխանություն են։
Երկրի թիվ մեկ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը կրկին հետաձգվեց, վկան էլի չկար»։
