Լուրեր
Ուղիղ 14 տարի առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում բացեցին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը
20.08.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ 14 տարի առաջ, 2010 -ի օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում բացեցին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը։
«Պատվո բլուր»-ը զինվորական գերեզմանատուն է՝ Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռով։ Համալիրի մուտքին նախորդում է կամարը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը և կառուցվել է 1856 թվականին Գյումրիում (այդ ժամանակ Ալեքսանդրապոլ) կովկասյան կորպուսի զորահրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով։ Ըստ տարբեր տվյալների՝ այստեղ հանգչում են ռուսական բանակի 156- 240 սպաներ՝ զոհված ռուս-թուրքական 1853-1856 և 1877-1878 թվականների պատերազմների ժամանակ, այդ թվում նաև՝ գեներալներ Պյոտր Կովալյովսկին, Միխայիլ Գրաբեն, Իլյա Չելոկաևը, իշխան Ալեքսանդր Գագարինը և այլք։
Այցի շրջանակներում որոշվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետն երկարաձգել մինչեւ 2044թ.։»