Լուրեր
Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ․ Մամիջանյան
20.08.2024

ԱԺ «Պատիվ ուենմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»: