Լուրեր
Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր. Տիգրան Աբրահամյան
17.08.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին:
Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն կա:
Առաջին, ցանկացած գործողության արդյունավետության հիմքում անկանխատեսելության գործոնն է. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր և դրան հակազդելն առավել հեշտ կլիներ:
Երկրորդ, Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է ռեգիոնում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել» :