Լուրեր

Ռուսաստանը բազմիցս ենթարկվել է օտար ներխուժումների, որոնք իրենց հերթին ձևավորել են երկրի պատմական դիմագիծը․ Հենրիխ Դանիելյան

15.08.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
 «Ռուսաստանը բազմիցս ենթարկվել է օտար ներխուժումների, որոնք իրենց հերթին ձևավորել են երկրի պատմական դիմագիծը:
1. Թաթար-մոնղոլների ներխուժումը:
13-րդ դարի կեսերին, 1240 թվականին, թաթար-մոնղոլները ներխուժեցին Ռուսաստան և հաստատեցին իրենց տիրապետությունը, որը շարունակվեց մինչև 15-րդ դարի կեսերը:
 
2.Նապոլեոն Բոնապարտի ներխուժումը:
1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիական բանակով ներխուժեց Ռուսաստան, սակայն նրա նպատակն իրագործված չեղավ: Մոսկվայի գրավումից հետո Նապոլեոնի բանակը ցրտի ու ռուսական բանակի դիմադրության հետևանքով պարտություն կրեց:
 
 3.Հիտլերյան Գերմանիայի ներխուժումը:1941 թվականին Հիտլերյան Գերմանիան սկսեց "Բարբարոսա" օպերացիան՝ նպատակ ունենալով նվաճել Ռուսաստան: Սակայն խորհրդային բանակի հակահարվածների արդյունքում Գերմանիան պարտվեց:
Այս ներխուժումները ցույց են տալիս, որ թե՛ անցյալում, թե՛ այսօր, Ռուսաստանի ժողովուրդը դիմադրում է ցանկացած օտար ներխուժման և, ի վերջո, հաղթում է: Այս պատմական դասը մնում է արդիական նաև մեր օրերում, հիշեցնելով, որ ելքը նույննէ լինելու»:

← Վերադառնալ ցուցակին