Լուրեր
Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող, այլև պարտավորեցնող է․ Հենրիխ Դանիելյան
12.08.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող, այլև պարտավորեցնող է:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և «Academy for International Business Officials» ակադեմիայի ներկայացուցիչներին AIBO ակադեմիայում ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորության համար:
Ակադեմիայում անցկացվող դասընթացների ավարտին մեզ տրվեցին ավարտական դիպլոմներ։
Հույս ենք հայտնում,որ ապագայում ևս նման ձևաչափերով մենք կարող ենք ներդնել մեր համատեղ ուժերը երկու երկրների միջև փոխըմբռնման և գործընկերության զարգացման համար» ։