Լուրեր
Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը․ Շարմազանով
11.08.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը։
Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով:
Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից:
Ըստ Պատմահոր Խորենացու՝ Հայկ Նահապետը ,չկամենալով ենթարկվել Բաբելոնի բռնակալ Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս իր հայրենի երկիր:
Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ և պահանջում հնազանդվել իրեն, սակայն , վճռական մերժում ստանալով , արշավում է Հայկի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Վարագա լեռան ու Վանա լճի միջև գտնվող տարածքում `Հայոց ձոր գետի աջ ափին:Բելի զորքերը նկարագրելիս `Խորենացին,որպես քաոսային ուժի մարմնավորում ,նրանց ներկայացրել է «անճոռնի ամբոխի զորությամբ» և բազմություն անկարգ հրոսակի» եզրույթներով: Հայկական ուժերը «կարգելով երեքանկյունի ձևով»` Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը,աջ թևը հանձնում է որդիներին `Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը թոռներին`Կադմոսի գլխավորությամբ ,քանի որ «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»:Նահապետը « մյուս բազմությունը» կանգնեցնում է հետևում `կազմելով սեպաձև մարտակարգ: Մեր բանակը կասեցնում է թշնամու հարձակումը ,թույլ չտալով Բելին առաջին գրոհով հաջողության հասնել:Ճակատամարտի եկրորդ փուլում մեր զորքերը ստիպեցին Արևելքի տիրակալին բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Բելը նետահարվում է այն ժամանակ,երբ նրա բանակը պատրաստվում էր ձեռնարկել նոր գրոհ ,և նրա նետահարումից հետո սկսվում է խուճապ: Մովսես Խորենացին իրատեսորեն նկարագրում է Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը.««Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի մեծ քաջության գործը, փախչում է»: Պատմահայրը ,ամփոփելով իր խոսքը Հայոց ձորի հաղթանակի մասին, գրում է.««Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»:
Հ.Գ. «Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի»:
Մովսես Խորենացի։»