Լուրեր
Մեր պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատի երթուղին և դրա համար մենք արժանացանք անվանական մեդալների․ Հենրիխ Դանիելյան
10.08.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր բարձրացել ենք Չինական մեծ պատը՝ աշխարհի ամենամեծ և խորհրդանշական կառույցներից մեկը:Այս մեծ պատը,որը ձգվում է հազարավոր կիլոմետրերով, կառուցվել է Չինաստանի հողերը ներխուժումներից պաշտպանելու համար:
Մեր պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատի երթուղին և դրա համար մենք արժանացանք անվանական մեդալների:Այս պարգևը դարձավ մեր ջանքերի և միության խորհրդանիշը։
Դեպի Չինական մեծ պատը այցի տպավորությունները միշտ կմնան մեզ հետ։
Հ.Գ Հանրապետական լինելը պատասխանատվություն է,Հանրապետական լինելը պատիվ է.
ՀՀ 3-րդ նախագահ,ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան»:

