Լուրեր
Սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն` կռիվ ու նահանջ․ Տիգրան Աբրահամյան
05.08.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության այն դեմքերը, ովքեր ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում:
Նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել սեփական հասարակությանը:
Իսկ հիմա էլ ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում:
Իհարկե չեն ասի, որովհետև իրենց սկզբունքը 2018-ից նույնն է` ինչ էլ ուզում ենք այն էլ բանակցում ենք, իսկ թե ինչ հետևանք է ունենում սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն` կռիվ ու նահանջ» :