Լուրեր
Էն ԱԽՔ,ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն․ Շարմազանով
01.08.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քպիստներ,նիկոլիստներ ու տարատեսակ արեւմտիստներ,բա ու՞ր է ձեր ինինիշխանությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
Նա ասել է.
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
Փաստացի ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում է,որ Արեւմուտքը պետք է Ռուսաuտանին դուրս մղի տարածաշրջանից ու դրա գործիքը Սյունիքով Ադրբեջանն ու Հայաստանը կապող ճանապարհն է լինելու։
Երբ Իրանը կամ ՌԴ-ն հայտարարություններ են անում Արեւմուտքի տարածաշրջանում ակտիվության մտահոգության մասին,նիւոլիստներն ու արեւմտամոլները հիշում են ՀՀ ի քնիշխան լինելու մասին։
Բա հիմա Արեւմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում,ինչու՞ ծպտուն չեք հանում։
Էն ԱԽՔ,ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն։
Թե՞ ձեզ նշանակել են ՀՀ-ից նոր հակառուսական գործիք դառնալու։
Ասել ու կասեմ.ՀՀ-ն չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան -Պեկին ուղղության հետ»։