Լուրեր

Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր. Տիգրան Աբրահամյան

26.07.2024

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
 «Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերհագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:
Օրինակ` վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ:
 
Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:
 
Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ»  :

← Վերադառնալ ցուցակին