Լուրեր

Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է. Տիգրան Աբրահամյան

18.07.2024

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

  «Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի, դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:

Միայն տեսանելի է, որ հիմնական առևտրաշրջանառությունը Իսրայելի հետ է և որոշակի կարճ պարբերականությամբ այնտեղից մատակարարումներ են արձանագրվում:
 
Իհարկե, հաճախ մամուլում է հայտնվում նաև այլ երկրների հետ գործարքների մասին տեղեկություններ` Ադրբեջանի ավանդական գործընկերներ Թուրքիայից, Պակիստանից մինչև եվրոպական երկրներ:
Համենայդեպս, Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է» :
 

← Վերադառնալ ցուցակին