Լուրեր
Թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել․ Տիգրան Աբրահամյան
15.07.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում:
Սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով և պաշտոնական Երևանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետևանքով, ներկայումս թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:
Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար» :