Լուրեր

Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում․ Արտակ Զաքարյան

14.07.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար:
Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը խթանող կազմակերպությանը։
 
Մասկը գումար է տվել քաղաքական աջակցության կառույցների, որոնք կուլիսներում աշխատում են առանցքային նահանգներում հանրապետականների հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
 
Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում նախընտրական քարոզարշավի համար։ Դեմոկրատների շրջանում ձևավորվող ներքին ճգնաժամի պայմաններում՝ ամերիկացի միլիարդատիրոջ ֆինանսական ներդրումը գործող մրցակից նախագահի համար կարող է «լուրջ հարված» լինել»:

← Վերադառնալ ցուցակին