Լուրեր
Արմեն Աշոտյանին զրկել են ազատությունից ․ Մարգարիտ Եսայան
12.07.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանի կալանքը երեկ երկարաձգվեց եւս երեք ամսով․․
Իսկ ո՞վ էր կասկածում, բնականաբար՝ քանի-որ Արմեն Աշոտյանին զրկել են ազատությունից քաղաքական հայացքների, ազատ խոսքի, համոզմունքների, երկրին՝ նվիրվածության եւ ճիշտ հայ մարդ լինելու համար, <դրանց> հրահանգով <դրանց> դատարանը երբեք չի էլ համարձակվի այլ որոշում կայացնել։ Եւ, քանի-որ քաղաքական է ազատազրկումը, ազատությունը եւս պետք է գա քաղաքական լուծման շնորհիվ։ Պայքարը չի դադարել, պայքարը շարունակվում է,պայքարը, այո, ձգվում է, բայց՝ հաղթելու է։Չկասկածեք․․․»։