Լուրեր

Շուրջ 30 տարի Արցախը փաստացի անկախ էր եւ ինքնորոշված․ Շարմազանով

12.07.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից ։
 
Շուրջ 30 տարի Արցախը փաստացի անկախ էր եւ ինքնորոշված։
Արցախում ծածանվում էր մեր եռագույնը։
Ամարասում,Դադիվանքում եւ Գանձասարում «Հայր մեր» աղոթքն էր հնչում։
Հայն էր տերը Արցախի։
 
2018-ի պետական հեղաշրջման արդյունքում սկսվեց Արցախի հանձնման օպերացիան,որն ավարտին հասցվեց 2023-ի աշնանը։
Սրանք ստացան 42 հազար քառ.կմ հայրենիք,բայց այսօր երազում են 29.743-ի մասին։
Այսօր դա էլ չունենք նույնիսկ։
Հետո էլ վիրավորվում են,երբ հողատու են իրենց կոչում։
Բա հողատուն «պոզով-պոչով» է լինու՞մ…» ։

← Վերադառնալ ցուցակին