Լուրեր
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը, ևս 3 ամսով երկարաձգվեց. Տիգրան Աբրահամյան
11.07.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը, ևս 3 ամսով երկարաձգվեց:
Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու և նրան քաղաքական պրոցեսներից մաքսիմալ հեռացնելու նպատակով:
Սրանց համար առանձնահատուկ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, հստակ դիրքորոշում, որը տարբերվում է կառավարող ուժի մոտեցումներից և ովքեր պատրաստ են մինչև վերջ իրենց գաղափարները պաշտպանել» :