Լուրեր

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նորից անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Լիլիթ Բեգլարյան

11.07.2024

ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նորից անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։
Հրապարակման մեջ ասվում է՝
 
«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին: 
Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։ 
 
Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ 
Արդար, թափանցիկ և անկախ դատական ​​գործընթացը էական է արդարության գերակայությունն ապահովելու համար»։
 
Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ, որում ասվում է «ide-edi IDC-CDI @idc_cdi The #idccdi continues to follow with concern the Armenian authorities politically- politically-motivated persecution of opposition figures. We call upon the government to end all forms of political persecution against opposition politicians and activists. We urgently demand the immediate and unconditional release of the Vice Chairman of the Republican Party of Armenia, Mr. @Ashotyan A fair, transparent and independent judicial process is essential to ensure that justice prevails. @AndresPastrana_ @TonoEPP @BeglaryanLilit JIU .ーイ» նկարն է

← Վերադառնալ ցուցակին