Լուրեր
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան
05.07.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Այս ընթացքում որոշ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվել է, հիմնականում տնային կալանք կամ վարչական հսկողություն ռեժիմի:
Մի շարք կալանավորված քաղաքացիների ոչ միայն խափանման միջոցն է պահպանվում, այլ նրանց տեսակցության մասով արգելք է դրված» :