Լուրեր
Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց. Տիգրան Աբրահամյան
04.07.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված:
ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է:
Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը» :